«Բարսելոնան» կրկին չի կարողացել գրանցել կիսապաշտպան Դանի Օլմոյին և հարձակվող Պաու Վիկտորին 2024/25 մրցաշրջանի երկրորդ հատվածի համար։ Ակումբը մեկնաբանել է այս իրավիճակը։
«Բարսելոնան» հայտ է ներկայացրել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիա (RFEF)՝ Դանի Օլմոյի և Պաու Վիկտորին նոր արտոնագիր ստանալու համար։ Մեր ակումբը հերքում է, որ այդ հարցում տարկետում է խնդրել կամ ստացել ղեկավար մարմիններից»,- ասվում է ակումբի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Նախկինում Լա լիգան կրկին հրաժարվել էր գրանցել կատալոնական ակումբի խաղացողներին: Հաղորդվում էր, որ «Բարսելոնան» շարունակում է ուղիներ փնտրել այս իրավիճակը կարգավորելու համար։ Նշենք, որ Օլմոյի պայմանագրում կա կետ, ըստ որի՝ խաղացողը դառնում է ազատ գործակալ, եթե ակումբը չկարողանա գրանցել նրան մրցաշրջանի երկրորդ հատվածում։
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա իսպանացին «կապտանռնագույնների» կազմում մասնակցելէ 15 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։