Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատասխանել է ակումբում իր ապագայի մասին հարցին։
«Երբեք չգիտես, թե որքան ժամանակ կլինես այստեղ: Պայմանագիրը կարող է խզվել, բայց կարող է նաեւ երկարաձգվել»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։
Հիշեցնենք, որ 65-ամյա իտալացին Մադրիդի «Ռեալը» գլխավորում է 2021 թվականից։ Անչելոտիի գործող պայմանագրի ժամկետ ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։
Այժմ «Ռեալը» Իսպանիայի Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ 18 տուրից հետո վաստակած 40 միավորով։
Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․