Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» ձախ պաշտպան Ալֆոնսո Դևիսի ծառայություններով: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն, «բլաուգրանաները» ցանկանում են ձեռք բերել ֆուտբոլիստին հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ և արդեն բանակցություններ են վարում:
Նշենք, որ նրա գործակալը 30 միլիոն եվրոյի չափով բոնուս է խնդրել և տարեկան 12 միլիոն եվրոյից ավելի աշխատավարձ։
Հիշեցնենք, որ Դևիսը «Բավարիայի» կազմը համալրել է 2019 թվականի հունվարի 1-ին։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը: Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 21 հանդիպման, որոնցում խփել է մեկ գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում։