Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Լեսթերի» դարպասը (2։0)։
«Քաղաքայինների» կազմում գոլերով աչքի ընկան Սավինյոն և Էլինգ Հոլանդը։
Այս խաղից հետո Գվարդիոլայի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 31-ի՝ բարձրանալով 5-րդ հորիզոնական։ «Լեսթերը» 14 միավոր շարունակում զբաղեցնել 18-րդ տեղը։
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը ստորև․