Նախկին ֆուտբոլիստ Անտոնիո Կասանոն «Ատալանտայի» կիսապաշտպան Չարլզ Դե Կետելարեին համարում է այս պահին աշխարհի լավագույն խաղացողներից մեկն իր դիրքում:
«Այսօր նա Ա Սերիայի ամենաուժեղ խաղացողներից է և աշխարհի ուժեղագույններից մեկը: Փառք նրան, իր մարզչին, ով հանճար է, և իր թիմին:
Ես միայն Կակայի մոտ եմ տեսել գնդակի նույնպիսի վերահսկումը, ինչպիսին նրա մոտ է: Առաջիկա տարիներին, կարծում եմ, նրան վիճակված է հայտնվել թոփ-թիմերի մեջ՝ նվաճելով «Ոսկե գնդակը»: Ես նրան անձամբ չեմ ճանաչում, երբեք չեմ հանդիպել։ Այսօր նա Եվրոպայի լավագույն խաղացողներից մեկն է։ Սալահն արդեն 32 տարեկան է, նա այլ տարիքի է։ Նրանից լավը միայն «Բարսելոնայի» պատանի տղան է (խմբ.՝ Լամին Յամալը)»,- Կասսանոյի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Դե Կետելարեն այս մրցաշրջանում ակումբի կազմում անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 10 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 38 միլիոն եվրո: