«Լիվերպուլի» երկու ֆուտբոլիստ հաջորդ ամառ կարող են միանալ Մադրիդի «Ռեալին» ազատ գործակալի կարգավիճակով: Այս մասին հայտնում են Defensa Central-ը։
Աղբյուրի համաձայն՝ «արքայական» ակումբի ղեկավարությունը ցանկանում է կազմակերպել պաշտպաններ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի և Վիրջիլ վան Դայկի տրանսֆերները։
Հարկ է նշել, որ երկու խաղացողների պայմանագրի ժամկետները մերսիսայդյան գրանդի հետ ավարտվում են վեց ամսից:
Վան Դայկն ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Տրենտն իր հերթին «կարմիրների» կազմում մասնակցել է 21 հանդիպման՝ գրանցելով 5 գոլային փոխանցում։
























































