Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները քննադատել են խաղային խիտ օրացույցը և բողոքել հանգստի համար հատկացված չափազանց քիչ ժամանակից։
«Մենք հոգնել ենք այն փաստից, որ ամեն անգամ, երբ խաղում ենք Մադրիդից դուրս, մենք տուն չենք հասնում մինչև գիշերվա ժամը երեքը, դա լավագույն դեպքում: Իսկ հաջորդ օրը պետք է պատրաստ լինենք մարզումների»,- մադրիդյան գրանդի անանուն խաղացողի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում շատ խաղացողներ և մարզիչներ դժգոհում էին խիտ խաղային օրացույցից՝ ասելով, որ այս ժամանակացույցը խաղացողներին շատ քիչ ժամանակ է թողնում հանգստի համար, ինչը հանգեցնում է վնասվածքների ռիսկի մեծացման։























































