Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսին թույլատրել են ժամկետից շուտ գնալ արձակուրդի։ Ֆուտբոլիստը որակազրկված է և չի կարող մասնակցել Լա Լիգայի շրջանակում «Սևիլիայի» հետ կայանալիք հանդիպմանը։ Բրազիլացին որոշել է ուղևորվել ԱՄՆ։
Վինիսիուսն այցելել է Ամերիկայի ազգային լիգան ներկայացնող «Մայամի Դոլֆինսի» խաղին, որտեղ նրանք հաղթել են «Սան-Ֆրանցիսկոյին»։
Բրազիլացին, ամենայն հավանականությամբ, ձմեռային արձակուրդները կանցկացնի ԱՄՆ-ում։