Հայտնի է դարձել այն ֆուտբոլիստների անունները, որոնք կարող են հեռանալ «Մանչեսթեր Սիթիից» առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին հայտնում է The Real Tolmie’s Hairdoo-ն։
Աղբյուրի համաձայն՝ Սաուդյան Արաբիայից առաջարկներ են ստացել Քայլ Ուոքերը, Կևին դե Բրույնեն, Բերնարդու Սիլվան, Էդերսոն Մորաեսը և Մատեո Կովաչիչը։ Հաղորդվում է, որ մեծ է հավանականությունը, որ դե Բրույնեն չի մնա «քաղաքայինների» ճամբարում, սակայն բելգիացին ցանկանում է տեղափոխվել MLS, այլ ոչ թե Սաուդյան Արաբիա։
Կայացած 17 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 27 միավորով Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղում է։
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․