«Բարսելոնայում» քննարկվել է թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի ապագան՝ վերջին անհաջող արդյունքների ֆոնին: Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբի ղեկավարությունը լիովին վստահում է գերմանացի մասնագետին։ Ակումբում կարծում են, որ հունվարից թիմի արդյունքները կբարելավվեն, քանի որ Ֆլիկի գլխավորած թիմը լավ մակարդակի ֆուտբոլ է ցուցադրում։
Վերջին տասը հանդիպումներում «Բարսելոնան» տարավ չորս հաղթանակ, կրեց չորս պարտություն և երկու անգամ ոչ-ոքի խաղաց։ Երեկ՝ դեկտեմբերի 21-ին Ֆլիկի գլխավորած թիմը սեփական հարկի տակ 1։2 հաշվով պարտվեց Մադրիդի «Ատլետիկոյին»։