«Մանչեսթեր Յունայթեդի» 20-ամյա վինգեր Ալեխանդրո Գարնաչոյին առաջարկել են «Բարսելոնային»: Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Ըստ աղբյուրի՝ «Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հետաքրքրված չէ արգենտինացի ֆուտբոլիստով և հասկացրել է, որ նրա գլխավորությամբ Գարնաչոն տեղ չի ունենա «Բարսելոնայի» նախագծում։ Ընդգծվում է, որ կատալոնական ակումբի համար առաջնայինը «Բավարիայի» ֆուտբոլիստներ Ջոշուա Կիմիխի և Ջամալ Մուսիալայի հետ պայմանագիր կնքելն է։
Այս մրցաշրջանում Գարնաչոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման, որոնցում դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 50 միլիոն եվրո: