«Բարսելոնան» բանակցություններ է վարում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ կապված «կարմիր սատանաների» 27-ամյա վինգեր Մարկուս Ռեշֆորդին «Բլաուգրանայի» 27-ամյա կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի հետ փոխանակելու շուրջ: Այս մասին հայտնում է TEAMtalk-ը՝ El Nacional-ին հղումով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը կարծում է, որ դե Յոնգը կարող է որակյալ հավելում դառնալ թիմի կիսապաշտպանության համար։ Միաժամանակ, պորտուգալացի մասնագետը ցանկանում է, որ Ռեշֆորդը հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից», ինչի արդյունքում հարձակվողն առաջարկվել է «Բարսելոնային»։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ «կարմիր սատանաները» պատրաստ են վաճառել Ռեշֆորդին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։