Վինիսիուս Ժունիորը հանդես եկավ The Best մրցանակաբաշխության ժամանակ՝ ստանալով տարվա լավագույն խաղացողի մրցանակը:
«Երեխա ժամանակ դա անհնարին էր թվում: Երբ ես փոքր էի, տեսնում էի աղքատություն և հանցագործություն, և այն, որ ես կարողացա հասնել այստեղ, շատ կարևոր է ինձ համար:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին: Ես ցանկանում եմ երկար խաղալ «Ռեալում»: Նույնպես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Ֆլամենգոյին», որտեղ ես սկսեցի իմ կարիերան», – ասել է «Ռեալի» վինգերը:
FIFA The Best մրցանակաբաշխության ամբողջական արդյունքների մասին կարող եք ծանոթանալ՝ սեղմելով ԱՅՍՏԵՂ