Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն իտալական «Ատալանտայի» հետ Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 6-րդ տուրի խաղում (3:2) ստացած վնասվածքից հետո վերադարձել է խաղադաշտում մարզումներին։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հաղորդվում է, որ հարձակվողն ակտիվորեն աշխատում է առաջիկա հանդիպումներին պատրաստ լինելու համար։ Մբապեի վիճակը շուտով կգնահատվի միջմայրցամաքային գավաթի եզրափակչի համար։
Հիշեցնենք, որ ֆրանսիացին վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 6-րդ տուրի՝ իտալական «Ատալանտայի» հետ խաղում (3:2): Ֆրանսիացին փոխարինվել է խաղի 36-րդ րոպեին։ Այս մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 21 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Դեկտեմբերի 18-ին Դոհայում կկայանա 2024 թվականի միջմայրցամաքային գավաթի եզրափակիչ հանդիպումը, որում Մադրիդի «Ռեալը» կխաղա «Պաչուկայի» (Մեքսիկա) հետ։