Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Ռայո Վալյեկանոյի» հետ հանդիպումը (3:3)։
«Մենք հարձակվում էինք, բայց մեզ չէր բավարարում արդյունավետությունը տուգանայինում։ Բացի այդ, մի փոքր պակասում էր հուսալիությունը պաշտպանությունում։ Մենք շատ լավ էինք խաղում մինչև 3:2 հաշիվը։
Գոլ ընդունելուց հետո պայքարեցինք մինչև վերջ։ Այս ոչ-ոքին տարբերվում է «Մալյորկայի» և «Լաս Պալմասի» հետ կայացած խաղերից։ Այս խաղից ես գոհ եմ։
76-րդ րոպեին տեղի ունեցած դրվագի կրկնապատկերը դիտելուց հետո ինձ համար լիովին ակնհայտ է․ պետք է նշանակվեր 11 մետրանոց։
Վինիսիուսը խաղը չսկսեց մեկնարկային րոպեներից, քանի որ նախորդ խաղում խաղադաշտում անցկացրել էր 90 րոպե։ Ինչ վերաբերում է նրա՝ խաղադաշտում բողոքելուց, չեմ ուզում անդրադառնալ այդ հարցին», — Անչելոտիի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Հանդիպման ֆոտոշարքը
1.
2.
3.
4.
5.
6.
7.
8.
9.
10.
11.
12.
13.
14.
15.
16.
17.
18.
19.
20.
21.
22.
23.
24.
25.
26.
27.
28.
29.
30.
31.
32.
33.
34.
35.
36.
37.
38.
39.
40.
41.
42.
43.
44.
45.
46.
Ֆուտբոլիստների գնահատականները
Հանդիպման տեսությունը
Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը