«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան և ավագ Վիրջիլ վան Դեյկը խոսել է Անգլիայի առաջնության 16-րդ տուրի՝ «Ֆուլհեմի» հետ հանդիպման մասին (2:2), որում մերսիսայդցիները կարողացել են խուսափել պարտությունից 10 հոգով։ Հիշեցնենք, որ 17-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել մերսիսայդցիների պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը։
«Հիանալի քամբեք, շատ լավ էր: Հիասթափեցնող է, որ մենք մնացինք տասը հոգով, բայց ուրախ եմ, որ կարողացանք շարունակել պայքարը և փորձեցինք հնարավորություններ ստեղծել։ Հանդիպումը կարող էր ավելի լավ ստացվել, մենք ի գիտություն ընդունեցինք և առաջ շարժվեցինք:
Ես խոսեցի «Ֆուլհեմի» խաղացողների հետ և մեզ թվաց, որ մրցավարը նյարդայնացած է։ Ես զգացի, որ նա ճիշտ չի շփվում Էնդրյու Ռոբերտսոնի հետ: Բայց մեղքը չի կարելի բարդել մրցավարի վրա։ Մենք բոլորս խոսում ենք մրցավարներին պաշտպանելու անհրաժեշտության մասին, բայց ես չկարողացա խոսել նրա հետ։ Դա չպետք է մեծ բան լինի, քանի որ միավորները նրա պատճառով չեն կորցրել»,- վան Դեյկի խոսքերն է մեջբերում BBC-ն՝ վկայակոչելով Sky Sports-ը: