«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկից երկխաղյա որակազրկումը չեղարկելու՝ կատանռնագույնների բողոքարկումը մերժվել է, հայտնում է իսպանական Mundo Deportivo առցանց հրատարակությունը։ Այսպիսով, գերմանացի մասնագետը բաց կթողնի Լա Լիգայում «Բարսելոնայի» հաջորդ երկու հանդիպումները՝ «Լեգանեսի» և Մադրիդի «Ատլետիկոյի» հետ, որոնք կկայանան դեկտեմբերի 16-ին և 22-ին համապատասխանաբար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն պատժել է «Բարսելոնայի» մարզիչ Ֆլիկին՝ Լա լիգայի 16-րդ տուրի՝ «Բետիսի» հետ խաղում (2:2) իր պահվածքի համար։
Գերմանացի մասնագետը վիճել էր մրցավարի հետ, ինչի համար կարմիր քարտ էր ստացել։ Չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 11-ին, Ֆլիկը կարգապահական կոմիտեի որոշմամբ երկու խաղով որակազրկում է ստացել։




























































