«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դայկը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա հոլանդացու ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: Նշվում է, որ մադրիդցիները կարող են Վան Դայկին առաջարկել երեք տարվա պայմանագիր:
Վիրջիլի գործող պայմանագրի ժամկետը մերսիսայդյան ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ։ Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։