«Բարսելոնան» անարդար է համարում թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հեռացումը «Բետիսի» հետ իսպանական Պրիմերայի 16-րդ տուրի խաղում (2:2) մրցավարի հետ վիճելու համար և մտադիր է վիճարկել գերմանացի մասնագետի որակազրկումը։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը չի ցանկանում, որ տարվա մնացած հանդիպումներում թիմը պահեստայինների նստարանին առանց մարզիչ մնա, որոնցում կարող է որոշվել Իսպանիայի առաջնությունում առաջատարությունը։
Ֆլիկը սկսել է վիճել հանդիպման մրցավար Ալեխանդրո Ռուիսի հետ այն բանից հետո, երբ կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի՝ հարձակվող Վիտոր Ռոկեի նկատմամբ խախտման համար 11-մետրանոց նշանակվեց «Բլաուգրանայի» դարպասին: Մրցավարի զեկույցում ասվում էր, որ Ֆլիկը հեռացվել է «տեխնիկական տարածքը լքելու, բղավելու, ժեստիկուլյացիաների, մրցավարի որոշումներից մեկի դեմ բողոքելու համար»։