Դեկտեմբերի 26 — 28-ը Նյու Յորքում կանցկացվի արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը, հայտնում է ՀՇՖ մամուլի քարտուղարությունը:
Հայաստանը կունենա 12 մասնակից: Տղամարդկանց հավաքականի կազմում հանդես կգան Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը, Հայկ Մ․ Մարտիրոսյանը, Տիգրան Լ․ Պետրոսյանը, Շանթ Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արամ Հակոբյանը և Էմին Օհանյանը:
Կանանց մրցաշարին կմասնակցեն Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը։