Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին խոսել է Գերմանիայի առաջնության շրջանակում Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղում հարձակվող Հարի Քեյնի ստացած վնասվածքի մասին։
Անգլիացի հարձակվողը չէր կարողացել շարունակել հանդիպումը խաղային դրվագներից մեկից հետո՝ զիջելով տեղը խաղադաշտում Թոմաս Մյուլերին։
«Հարիի մոտ զգացողություն կա, որ վնասվածքը կարող է այդքան էլ լուրջ չլինել։ Ամեն դեպքում մենք պետք է սպասենք։ Նրան հետազոտություն է սպասվում, և միայն դրանից հետո մենք կիմանանք ավելին։
«Բայերի» հետ դժվար հանդիպում է սպասվում։ Չգիտեմ այդքան շատ ֆուտբոլիստների, որոնք կարող են այդքան արագ ապաքինվել»,- Կոմպանիի խոսքերն է մեջբերում Reuters-ը։
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ*