Կատալոնական «Բարսելոնան» ակումբի 125-ամյակի կապակցությամբ ներկայացրել է նոր թալիսման:
«Մենք ողջունում ենք մեր թալիսմանին, որը ստեղծվել է 125-ամյակի առթիվ Գրանժել եղբայրների կողմից՝ «Բարսելոնայի» հետ համագործակցությամբ։
Կատուն ընկերասեր է, խարիզմատիկ, զվարճալի… Լավագույն թալիսմանը՝ աշխարհի լավագույն ակումբի համար», — նշվում է ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Բարսելոնան» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի «Լաս Պալմասի» հետ։ Հանդիպումը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 30-ին։
Իսպանիայի առաջնության 14 տուրերից հետո առաջատարն է «Բարսելոնան», որը վաստակել է 34 միավոր։ Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալը» (30 միավոր), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի «Ատլետիկոն» (29 միավոր):