Անգլիացի մասնագետ Ֆրենկ Լեմպարդը դարձավ Չեմպիոնշիփում հանդես եկող «Քովենթրի Սիթիի» գլխավոր մարզիչը։
Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Անգլիացի մասնագետը երկուսուկես տարվա պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ։
Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակում «Քովենթրի Սիթին» զբաղեցնում է 17-րդ տեղը: Թիմը 17 խաղում վաստակել է 17 միավոր։