Հայաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Արարատ-Արմենիան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում այսօր հյուրընկալվել է «Ալաշկերտի» կողմից:
Վարդան Մինասյանի թիմի ավագ Արմեն Համբարձումյանն այսօր խաղային հոբելյան է նշում: «Ալաշկերտի» հետ խաղը նրա համար 200-րդն է երևանյան թիմի կազմում:
Այս առիթով հանդիպման մեկնարկից առաջ ֆուտբոլիստին հոբելյանական մարզաշապիկ և դիմանկար են նվիրել:
Նշենք՝ «Արարատ-Արմենիան» հետևյալ կազմով է դուրս եկել խաղադաշտ:
Հանդիպման ուղիղ հեռարձակումը՝ ստորև.
Մեկնարկային կազմեր՝