Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դիտարկում է հարձակվող Կիլիան Մբապեին հարձակման ձախ եզրում օգտագործելու տարբերակը «Լեգանեսի» հետ Իսպանիայի Պրիմերայի 14-րդ տուրի առաջիկա խաղում՝ ֆրանսիացի ֆուտբոլիստի ուժերի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ իտալացի մասնագետը հասկանում է, որ Արքայական ակումբի հարձակման ձախ եզրն անվերապահորեն պատկանում է հարձակվող Վինիսիուս Ժունիորին։ Սակայն «Լեգանեսի» հետ հանդիպմանը նա կարող է հանգստանալ միջազգային դադարից հետո։
«Լեգանես»-«Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա այսօր՝ նոյեմբերի 24-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին: