«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Իսպանիայի Պրիմերայի 14-րդ տուրի՝ «Սելտայի» հետ հանդիպման մասին (2:2):
Նկատենք, որ կատալոնացիները բաց թողեցին հաղթանակը՝ 2։0 հաշվով հաղթելուղ հետո:
«Սելտայի» քամբե՞քը. Մենք վատ խաղ անցկացրինք, ոչ միայն վերջին 10 րոպեները: Ինձ դուր չեկավ ամբողջ խաղը: Մենք չափից շատ սխալներ թույլ տվեցինք ու չէինք տիրում գնդակին: Հաջորդ հանդիպումներում մենք պետք է վերադառնանք մեր մակարդակին»,- սոցցանցերում Ֆլիկի խոսքերն է մեջբերում լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս պահի դրությամբ, 14 խաղից հետո, «Բարսելոնան» 34 միավորով վստահորեն գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ Նույնքան խաղ անցկացրած «Սելտան» 18 միավորով 11-րդ տեղում է։