Երևանում շարունակվում է Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները հաջող մրցելույթներ են ունենում:
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ԱԱ-ի բրոնզե մեդալին արժանացել է ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ 87 կգ քաշային Կարեն Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Վճռորոշ գոտեմարտում նրա մրցակիցը կլինի Շվեյցարիայի ներկայացուցիչ Դամիան Վոն Էյուվը։
Ազատ ոճային ըմբիշ, 92 կգ քաշային Մուշեղ Մկրչտյանն էլ բրոնզե մեդալը կվիճարկի հնդիկ Բաբասահեբ Փաթիլ Փրհութավիրայի հետ։