Բասկետբոլի աշխարհի 2027 թվականի առաջնության ընտրական առաջին փուլի C խմբում Ավստրիայի հավաքականը հյուրընկալվելիս 99:63 հաշվով հաղթել է Ալբանիային՝ բարձրանալով մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Հայաստանի ազգային հավաքականը Երևանում կհյուրընկալի Ավստրիայի ընտրանուն:
«Այս հանդիպումը կարևոր նշանակություն ունի մեր թիմի համար առաջնության հաջորդ փուլում պայքարը շարունակելու համար»,- ասվում է ՀԲՖ մամուլի քարտուղարության տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք՝ հանդիպման տոմսերը կարող եք ձեռք բերել հավելվածով: Խաղը կկայանա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և կսկսվի 18։00-ին։ Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 5000, 7000 դրամ: