21-ամյա ֆրանսիացի Ռայան Շերկին իտալական արմատներ ունի, և Իտալիայի Ֆուտբոլի ֆեդերացիան ակտիվացրել է շփումները՝ համոզելու նրան միանալ Իտալիայի ազգային հավաքականին:
Շերկին ունի ֆրանսիական և ալժիրյան անձնագրեր, բայց կարող է հանդես գալ Իտալիայի հավաքականի կազմում՝ իր իտալական արմատների պատճառով:
«Լիոնի» կիսապաշտպանը երբեք չի հրավիրվել Ֆրանսիայի հավաքական, այլ հանդես է եկել երիտասարդական հավաքականներում։
Այժմ նրա համար պայքարում են երկու այլ հավաքականներ՝ Իտալիան և Ալժիրը, հայտնում է RMC-ն։