ESPN պորտալը կազմել է ընթացիկ մրցաշրջանի մեկնարկում «Մանչեսթեր Սիթիի» ամենաարժեքավոր ֆուտբոլիստների ցուցակը։
Վարկանիշային աղյուսակում ընդգրկված են միայն այն ֆուտբոլիստները, ովքեր այս մրցաշրջանում Պրեմիեր լիգայում խաղացել են առնվազն 200 րոպե:
Ցանկը գլխավորում է նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը։ Երկրորդը Ֆիլիպ Ֆոդենն է, իսկ եռյակը եզրափակում է Յոշկո Գվարդիոլը։
Լավագույն 15-ում ընդգրկվել են նաև Մատեո Կովաչիչը, Ռուբեն Դիասը, Բեռնարդո Սիլվան, Մանուել Ականջին, Էդերսոնը, Ջոն Սթոունսը, Ռիկո Լյուիսը, Սավիո Մորեյրան, Կևին Դե Բրույնեն, Ժերեմի Դոկուն, Քայլ Ուոքերը և Իլկայ Գյունդողանը։