«Արսենալի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։
Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։ Աղբյուրի համաձայն՝ բրազիլացի հարձակվողի տրանսֆերով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։
Գաբրիելի տրանսֆերային արժեքը գնահատվում է 55 միլիոն եվրո, իսկ «Արսենալի» հետ նրա աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ժեզուսը մասնակցել է ինը հանդիպման։