Մադրիդի «Ռեալը» հաշվարկել է նախորդ մրցաշրջանի եկամուտները, հայտնում է Marca-ն։
Այսպիսով, «սերուցքայինների» եկամուտը կազմել է 1,073 միլիարդ եվրո, ինչը 230 միլիոն եվրոյով ավելի է, քան 2022/23 մրցաշրջանինը։ Ակումբի վերջնական շահույթը հարկերից հետո հասել է 16 միլիոն եվրոյի, ինչը 4 միլիոն եվրոյով ավելի է, քան նախորդ տարի:
Ծախսերը, հաշվի առնելով հարկերը և սոցիալական վճարները, կազմել են 277,1 միլիոն եվրո: Ներկայումս թիմի բյուջեն հաջորդ մրցաշրջանի համար կազմում է 1,127 միլիարդ եվրո:
Աղբյուրը նշում է, որ ընթացիկ մրցաշրջանում թիմի ծախսերը զգալիորեն կրճատվել են։ Այսպիսով, անցյալ տարի դրանք կազմել են 504 միլիոն եվրո, իսկ այս տարի՝ 482 միլիոն եվրո։