«Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան «Սպորտինգի» հետ Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 4-րդ տուրի խաղից առաջ խոսել է մրցակցի ու նրա մարզիչ Ռուբեն Ամորիմի մասին։
«Մինչ Ամորիմի ժամանելը «Սպորտինգը» չէր հաղթել առաջնությունը գրեթե 20 տարի։ Ես կարող եմ միայն գովել «Սպորտինգին», քանի որ նրանք հիանալի են հանդես գալիս Պորտուգալիայի առաջնությունում։
Ինչ վերաբերում է Ամորիմի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն, ապա ես նրան ոչ մի լավ բան չեմ ցանկանում։ Բայց նա արժանի է աշխատել աշխարհի լավագույն ակումբներից մեկում՝ վերջին մի քանի տարիների ընթացքում կատարած աշխատանքի շնորհիվ»,- ասել է Սիլվան մամուլի ասուլիսի ժամանակ։
Ամորիմը «կարմիր սատանաների» հետ կսկսի աշխատել նոյեմբերի 11-ից։ 39-ամյա մասնագետի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված կլինի մինչև 2027 թվականի հունիսը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ անգլիական ակումբը «Սպորտինգին» կվճարի 15 միլիոն եվրո Ամորիմի հետ պայմանագիրը վաղաժամ խզելու համար։