«Սանդերլենդի» կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
19-ամյա ֆուտբոլիստն իրեն դրսևորել է Չեմպիոնշիփի մակարդակով, և նրա մոտալուտ առաջխաղացման մասին խոսակցություններ են ընթանում արդեն երկար ժամանակ:
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, «Վեսթ Հեմը» մտադիր է ձեռք բերել Ջոբ Բելինգհեմի տրանսֆերը։ «Մրճահարները» պատրաստ են ծագող աստղի համար վճարել մոտ 25 միլիոն եվրո։
Ջոբ Բելինգհեմն այս մրցաշրջանում «Սանդերլենդի» կազմում անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։