Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 14-րդ տուրում «Փյունիկ» հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթանակի հասավ «Արարատի» նկատմամբ։
«Նռնագույնների» կազմում գոլերով աչքի ընկան հարձակվողներ Յուսուֆ Օտուբանջոն և Սերժ Դեբելն՝ համապատասխանաբար 28-րդ և 81-րդ րոպեներին։
Այս հաղթանակից հետո Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 28-ի՝ մեկ միավոր զիջելով այս պահին առաջատար «Ուրարտուին»։ «Արարատը»՝ 13 միավորով 8-րդն է։
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

























































