Հայտնի է դարձել, թե ինչ է ասել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Լա Լիգայի 11-րդ տուրի «Ռեալի» դեմ հանդիպման (0:4) ընդմիջման ժամանակ։
Հանդիպման ընդմիջմանը գերմանացի մասնագետը սպառնացել է «Բարսելոնայի» պաշտպաններին փոխարինումով, եթե նրանք առաջին խաղակեսի մարտավարությանը չպահպանեն՝ արհեստական խաղից դուրս ստեղծելով մրցակցի խաղացողների համար։ «
Ամեն ոք, ով նահանջում է մեկ մետր, ես անմիջապես կփոխարինեմ նրան,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Էլ Կլասիկոն ավարտվել է կատալոնացիների արտագնա հաղթանակով՝ 4։0 հաշվով։ Ընդ որում, «կապտանռնագույնները» բոլոր չորս գոլերը խփել են երկրորդ խաղակեսում։