«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է ԱՊԼ-ի 9-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ խաղում ոչ-ոքի արդյունքը (2:2).
«Ես հպարտ եմ թիմով, հատկապես այն իրավիճակում, որի միջով մենք այժմ անցնում ենք: Ըընդհանուր առմամբ, կարծում եմ, հատկապես առաջին խաղակեսում լիակատար գերիշխանություն էր, մենք շատ-շատ լավն էինք, սուր, արդյունավետ, վճռական, և արդյունքը պետք է ավելի մեծ լիներ։ Ոչ մի բան բաց չթողնելով՝ մենք, ըստ էության, երկու գոլ նվիրեցինք, և սա ամենավիրավորականն է։ Եվ այն, որ չկարողացանք ավարտին հասցնել խաղտ: Հիասթափված ենք, որ չհաղթեցինք: Կարծում եմ՝ մենք ավելի լավն էինք»,- Արտետայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը իր պաշտոնական կայքում։