«Բարսելոնան» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պարգևատրել է կատալոնական ակումբի խաղացողներին՝ Մյունխենի Բավարիայի (4:1) և Մադրիդի «Ռեալի» (4:0) դեմ տարած հաղթանակներից հետո։
«Երբ ես ժամանեցի ակումբ, ցանկանում էի ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ խաղացողները կկարողանան իրենց լավագույնս դրսևորել: Նրանք փայլուն մտածելակերպ ունեն։ Այժմ մենք կարող ենք վերադառնալ տուն և տոնել այս հաղթանակը։ Ես խաղացողներին երկու լրացուցիչ հանգստյան օր եմ տվել»,- ասել է Ֆլիկը լրագրողների հետ զրույցում։
Նշենք, որ աջորդ հանդիպումը «Բարսելոնան» կանցկացնի կիրակի՝ նոյեմբերի 3-ին, սեփական հարկի տակ «Էսպանյոլի» հետ։