Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը նշել է, որ Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուսն իրոք արժանի է «Ոսկե գնդակին»։
«Իսպանիայի առաջնության համար չկա ավելի լավ նվեր, քան Վինիսիուսի հաղթանակը «Ոսկե գնդակի» պարգևատրման արարողության ժամանակ: Կարծում եմ, Վինիսիուսը արժանի է այս մրցանակին: Կարծում եմ, որ Վինիսիուսի նախորդ մրցաշրջանը բացառիկ էր», — Տեբասի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Անցած մրցաշրջանում բրազիլացի ֆուտբոլիստը մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 24 գոլի և 11 արդյունավետ փոխանցման հեղինակ: «Ռեալի» կազմում Վինիսիուսը հաղթել է Չեմպիոնների լիգան և Լա Լիգան: