Մադրիդի «Ռեալի» ինստիտուցիոնալ հարաբերությունների տնօրեն Էմիլիո Բուտրագենոն թիմի հարձակվող Վինիսիուս Ժունիորին համեմատել է լեգենդար բրազիլացի հարձակվող Պելեի հետ:
«Ինչ վերաբերում է Վինիսիուսի «Բորուսիայի» դարպասը խփած երրորդ գոլին, ապա կհամարձավեմ ասել, որ այն ինձ հիշեցրեց Պելեին: Ինչպես Վինիսիուսը մտավ տուգանային հրապարակ և ինչպես հարվածեց…
Սա ֆուտբոլը փառաբանող գոլ էր։ Հանդիսատեսները գալիս են «Սանտյագո Բեռնաբեու»՝ տեսնելու նման գոլեր»,- Բուտրագենյոյի խոսքերն է մեջբերում իսպանական Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խղարկության լիգայի փուլի 3-րդ տուրում Մադրիդ «Ռեալը» տանը 5-2 հաշվով պարտության մատնեց Դորտմունդի «Բորուսիային»՝ հեթ-տրիկի հեղինակ դարձավ Վինիսիուս Ժունիորը։