Լա Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 10-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթել էր «Սելտային»։ «Արքայական ակումբի» կազմում գոլով աչքի էին ընկել Կիլիան Մբապեն և Վինիսիուս Ժունիորը։
Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչ էին միմյանց հետ խոսում Մբապեն և Վինիսիուսը խաղի ընդմիջման ժամանակ։
Մբապե. «Վինի, պետք չէ շտապել, պարզապես հարվածիր, լա՞վ»
Վինիսիուս. «Լավ»:
Մբապե. «Տեսնո՞ւմ ես, թե ինչպես ես հարվածում: Անհավանական է»:
Մբապե. «Արի էլի մեկ գոլ խփենք ու ամեն ինչ լավ կլինի»: