«Նոայի» պորտուգալացի հարձակվող Էրալդո Գոնսալո Գրեգորիոն Հայաստանի Fastex Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի «Վանի» դեմ հաղթական խաղից (5:0) հետո կիսվել է հույզերով։
«Բարդ խաղ էր, բայց կարողացանք 5 գոլ խփել, ինչը շատ կարևոր էր մեզ համար։ Ցանկանում են շարունակել այսպիսի հարձակողական ֆուտբոլ ցուցադրել, որպեսզի երկրպագուները գան խաղադաշտ ու աջակցեն մեզ։ Կոնֆերենցիաների լիգայի առաջիկա հանդիպումից առաջ լավ է, որ հաղթեցինք, քանի որ դա մեզ վստահություն տվեց այն մարտահրավերից առաջ, որն ունենք։ Առաջին խաղում լավ սկսեցինք, իսկ հիմա վստահություն ունենք՝ լավ արդյունք ենք գրանցելու այնտեղ՝ Վիեննայում»,- Գրեգորիոյի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի երկրորդ տուրի «Ռապիդ» — «Նոա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 24-ին, ժամը 20։45-ին։