Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը կամային հաղթանակ տարավ «Բրենտֆորդի» նկատմամբ (2:1):
Հյուրերից առաջին խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Իթան Պինոկը, որին երկրորդ խաղակեսում պատասխանեցին Ալեխանդր Գառնաչոն և Ռասումս Հոյլունդը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 2։1։
Սա առաջին հաղթանակն էր Էրիկ տեն Հագի խաղացողների համար վերջին վեց խաղերում։
Այլ արդյունքներ՝
«Տոտենհեմ» — «Վեստ Հեմ» — 4։1
«Ֆուլհեմ» — «Ասթոն Վիլա» — 1։3
«Նյուքասլը» — «Բրայթոն» — 0։1
«Սաութհեմփթոն» — «Լեսթեր» — 2։3
«Իպսվիչ» — «Էվերթոն» — 0։2