Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 11-րդ տուրում «Գանձասարը» «Ջունիոր սպորտում» հանդիպեց ԲԿՄԱ-ի հետ։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 6-1 հաշվով։
Կապանյան թիմի կազմում միակ գոլը խփեց Օուսման Ֆայեն։ ԲԿՄԱ-ի կազմում դուբլ ձևակերպեցին Դավիթ Հակոբյանն ու Լևոն Բաշոյանը, մեկական անգամ աչքի ընկավ Միսակ Հակոբյանը և Դանիել Աղբալյանը։
Հանդիպման տեսանյութը՝ ստորև․
Մրցաշարային աղյուսակը