Կատալոնական «Նոու Կամպ» մարզադաշտի վերակառուման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։ «Բարսելոնան», ամենայն հավանականությամբ, կսկսի իր խաղերն անցկացնել վերակառուցված մարզադաշտում արդեն գալիք տարվա սկզբից։
Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմի ֆուտբոլիստներն արդեն հետաքրքրություն են ցուցաբերում նորացված մարզադաշտի VIP տեղերի նկատմամբ, տեղեկացնում է Jijantes-ը։ Ֆուտբոլիստները ցանկանում են, որ իրենց հարազատներն ու ընկերները «Բարսելոնայի» խաղերը դիտեն ամենահարմար պայմաններում:
Առաջինները, որ հետաքրքրություն են ցուցաբերել «Նոու Կամպ» մարզադաշտի VIP-տեղերի նկատմամբ, Պեդրին և Ֆրենկի դե Յոնգն են: Պեդրիի ընտանիքը փորձում է չբացակայել «կապտանռնագույնների» ոչ մի խաղից, իսկ Ֆրենկին անցյալ տարի հայր է դարձել: Հաղորդվում է, որ հոլանդացին արդեն սկսել է անձնական տաղավար գնելու գործընթացը նորացված մարզադաշտում:
Վերջերս հետաքրքրություն է ցուցաբերել նաև Անսու Ֆատիի ընտանիքը: Ֆուտբոլիստի հայրը այցելել է «Բարսելոնայի» գրասենյակ՝ տաղավար ձեռք բերելու հնարավորության վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար:
Նորացված մարզադաշտի VIP-տեղերը այսպիսի տեսք կունենան
«Մոնթժուիկում» ֆուտբոլիստների ընտանիքներին հատկացվել են տեղեր՝ խաղադաշտի մոտ, նախագահական տաղավարի կողքին գտնվող տարածքում: Միակ տարբերությունն այս տեղերի և սովորական տեղերի միջև՝ հարմարավետությունն ու առավել նախընտրելի դիրքն է:
Վերակառուցման ավարտից հետո մարզադաշտում ընդհանուր առմամբ կստեղծվի 9400 VIP-տաղավար: Ակումբի պատասխանատուները նշում են, որ մարզադաշտի վերակառուցումից հետո «բլաուգրանայի» եկամուտը կկազմի մոտ 240 միլիոն եվրո: