«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դայկը բացատրել է, թե ինչու է որոշել վաղաժամ հեռանալ Նիդերլանդների հավաքականից և վերադառնալ ակումբ:
Ուրբաթ օրը հոլանդացիները ոչ-ոքի են խաղացել Հունգարիայի ընտրանու հետ Ազգերի լիգայի խմբային փուլի խաղում, որը տեղի է ունեցել Բուդապեշտում և ավարտվել 1:1 հաշվով։
Վան Դայկը հեռացվել է խաղի երկրորդ կեսում և որակազրկման պատճառով բաց է թողնելու հոկտեմբերի 14-ին կայանալիք Գերմանիայի հավաքականի հետ հանդիպումը։ Սկզբում նախատեսվում էր, որ պաշտպանը կմնա ազգային թիմի հավաքում։
— Ես ուզում էի մնալ՝ տղաներին աջակցելու համար, բայց այժմ որոշել եմ, որ ավելի լավ է վերադառնամ տուն։ Շատ բան է ասվել այն մասին, թե քանի խաղ ենք խաղալու այս ընթացքում։ Խոսվել է նաև բոլոր այդ ուղևորությունների մասին։ Սա լավ պահ է, որպեսզի փոքր-ինչ հանգստանամ, — մեջբերում է վան Դայկի խոսքերը Voetbalzone.nl-ը։