Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը գրանցվել է RFEF ՈՒԵՖԱ B ֆուտբոլի դասընթացներին:
Ինչպես պարզաբանում է աղբյուրը, նախկին խաղացողը վստահ չէ, որ ցանկանում է իրեն նվիրել մարզչի աշխատանքին, բայց որոշել է անցնել դասընթացը, եթե որոշի զբաղվել մարզչությամբ: Կրոսը գրեթե ամեն օր գալիս է մարզումները դիտելու։
Դասընթացներն անցկացվում են Մադրիդի «Ռեալի» աջակցությամբ։ Նախատեսվում է, որ Կրոսը Վալդեբեբասում մի քանի անհատական մարզումների կմասնակցի, ընդ որում դասերի մեծ մասը տեղի է ունենում առցանց:
Հիշեցնենք, որ Կրոսի պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ ավարտվել է այս տարի, սակայն ֆուտբոլիստը չի երկարաձգել այն։ Կիսապաշտպանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին Եվրո 2024-ի քառորդ եզրափակչում Գերմանիայի հավաքականի դուրս մնալուց հետո։
Կրոսը «Ռեալում» հանդես է եկել 2014-ից 2024 թվականներին։ Կիսապաշտպանը վեց անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, հինգ անգամ՝ Եվրոպայի Սուպերգավաթում։