Դորտմունդի «Բորուսիայի» և «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կդառնա Red Bull-ի համաշխարհային ֆուտբոլային գործառնությունների նոր ղեկավարը։ Այս մասին հայտնել է հայտնի լրագրող և ինսայդեր Քրիստիան Ֆալկը։
Աղբյուրի համաձայն՝ Կլոպը պաշտոնը կզբաղեցնի 2025 թվականի հունվարի 1-ից։ Հիշեցնենք, որ Յուրգենը լքել է «Լիվերպուլը» նախորդ մրցաշրջանի ավարտից հետո։ Ինչպես խոստովանել է ինքը՝ գերմանացի մասնագետը, հաջորդ տարվա ընթացքում նախատեսում է դադար վերցնել ցանկացած ֆուտբոլային գործունեությունից։
Կլոպն իր պրոֆեսիոնալ մարզչական կարիերան սկսել է «Մայնցում»: Յուրգենը համաշխարհային հռչակ է ձեռք բերել «Բորուսիայում» աշխատելու ընթացքում։ «Լիվերպուլի» հետ գերմանացին նվաճել Չեմպիոնների լիգան, Պրեմիեր լիգան և այլ գավաթներ: