«Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը հերթական անգամ քննադատել է երևանյան թիմին՝ այս անգամ մեկնաբանություն թողնելով ակումբի ֆեյսբուքյան գրառման տակ:
«Փյունիկը» ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Անտոնիո Ստանկովի լուսանկարն ու երկրպագուներին առաջարկել 6 տարբերություն գտնել.
Իսկ Տալալաևը հետևյալ մեկնաբանությունն է թողել.
«Պայքարում էինք 1-2-րդ տեղերի համար, իսկ երկրորդ նկարում՝ 7-8 … հենց 6 տարբերություն»,- գրել է ռուս մասնագետը:

Հիշեցնենք՝ ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով «Փյունիկը» չկարողացավ տեղ զբաղեցնել 6-յակում ու պայքարել մրցանակային տեղերի համար: Թիմը 17-րդ տուրից հետո ԲԽ-ի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում ու նույնքան միավոր ունի, որքան 8-րդ տեղում ընթացող «Ուրարտուն» (23):