Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, միջազգային մարզական մամուլն անդրադարձել է մի շարք կարևոր թեմաների։
Ներկայացնում ենք համաշխարհային ճանաչում ունեցող թերթերի շապիկներին տպագրված վերնագրերը և հոդվածները։
Անգլիական մամուլը շարունակում է «նույն ջուրը ծեծել»․ սպասում ենք, թե երբ պետք է հեռացնեն «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին՝ նմանատիպ հոդվածներից ազատվելու համար։
Իսպանական մամուլն էլ, իր հերթին, անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» վնասվածք ստացած Դանի Կարվախալի հնարավոր փոխարինողին՝ Տրենտ Ալեքսանդր Առնոլդին, ինչպես նաև գրել Յոհան Նեսկենսի մահվան մասին։ Հոլանդացի լեգենդար կիսապաշտպանը մահացել էր հոկտեմբերի 6-ին։ Ֆուտբոլիստն առավել հայտնի է եղել «Այաքսի» և «Բարսելոնայի» կազմում իր ելույթներով։